ԻրավունքԼուրերՏեսանյութ

Առևանգած մեքենայով հանդերձ բերման էին ենթարկել (տեսանյութ)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առևանգել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից ժամեր անց, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մեքենան փախցրել է Ռուբեն Սևակի փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածվողն, առևանգած մեքենայով հանդերձ, Տիչինայի 3-րդ փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել