ԼուրերԿարծիք

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Էդուարդ Ալբերտի Սուքիասյանի հետ. պարզաբանում

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Facebook-ի իր էջում գտրել է.

«Սիրելի լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, իր բառերով ասած ,«որոշ լուրերի» համաձայն, Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարությունը կապ ունի Սուքիասյանների ընտանիքի հետ:

Այդտեղ տեղի ունեցող շինարարության հետ կապված մի կարևոր անճշտություն կա: Կառուցապատող է. Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Էդուարդ Ալբերտի Սուքիասյանի հետ, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ:

Պատգամավոր Գորգիսյանն, ինքն իր մանդատը հարգելով, պարտավոր էր և ուներ այդ հնարավորությունները՝ ճշտել, թե ով-ով է, և չշահարկեր Սուքիասյանների անունը»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել