ԼուրերԿարևորՆերքինՔաղաքականություն

ԼՀԿ-ական 2 պատգամավորներ փորձել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ պաստառներով մտնել ԱԺ նիստերի դահլիճ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը այսօր փորձում էին ԱԺ դահլիճ մտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պաստառներով։

Դրանց վրա մասնավորապես գրված էր՝ «Քայլ արա, դուխով հեռացիր»։ Սակայն, անվտանգության աշխատակիցները չեն թողել, որպեսզի պատգամավորները այդ գրությամբ պաստառներն իրենց հետ ներս տանեն։

«Ուզում են հիմա էլ գրաքննություն անե՞ն: Տեսնեն ինչ ա գրած, ըստ դրա որոշեն՝ մտնենք թե չէ՞»,- ասաց նա: Միջադեպին ականտես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացեց պաստառները, կարդաց դրանք, ինչից հետո ԼՀԿ պատգամավորներին թույլատրեցին մտնել դահլիճ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել