ԻրավունքԼուրերԿարևորՆերքինՔաղաքականություն

Նոր նախագծով թոշակի անցած դատավորները կստանան իրենց աշխատավարձերի 75 տոկոսի չափով թոշակ

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտկան հանձնաժողովն այսօր քննարկում էր  «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ ՍԴ դատավորներին կենսաթոշակի վճարման կարգի և չափի վերաբերյալ նախագիծը  Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական:

«Այս պահի դրությամբ այս մասը բաց է, և անհրաժեշություն կա կարգավորման: Ուստի, այդ գաղափարից ելնելով, պատգամավորներով նախաձեռնեցինք այս փոփոխությունը օրենքում և առաջարկում ենք դատավորի աշխատավարձի և սոցիալական երաշխիքների դատական օրենսգրքի 57 հոդվածի մասով կատարել հետևյալ լրացումը՝ այն է՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելու նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի՝ այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»,- ներկայացրեց պատգամավորը:

Արթուր Դավթյանը նշեց, որ նախկինում ներկայացված նախագծով նախատեսվում էր աշխատավարձերի 55 տոկոսը, որը Սահմանադրական դատարնի կողմից ճանաչվել է հակասահմանադրական: Նա նշեց, որ առանց այս նախագծի դատավորները թշակի անցնելուց հետո ստանալու են մոտավորապես 30-40.000 դրամ թոշակ, այդ իսկ պատճառով այս նախագծի ընդունումը կարևոր է, և օրենքը պարտադրում է, որ դատավորների թոշակը բարձր լինի:

«Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ այս նախագիծը բարելավելու է թոշակի անցած դատավորների սոցիալական պայմանները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close