ԼուրերԿարևորՆերքինՔաղաքականություն

Սեպտեմբերի մեջ գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստան. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ ՆԻկոլ փաշինյանն անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրներին՝ նշելով.

«Պետք է արձանագրել հետևյալը՝ ըստ էության, այո՛, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է: Երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է, որ այսպիսի իրավիճակ է, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, իրար միջև նույնպես: Ընդհանրապես, եթե Ռուսաստանի Դաշնության մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Բայց նաև ցանկանում եմ արձանագրել, որ արդեն ընդհանուր համաճարակային իրավիճակը և վիճակի ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք առաջիկայում ԵԱՏՄ շրջանակում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից և ինչ ժամանակացույցով: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձևաչափով:

Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Քաղավիացիայի վարչությունը արդեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան վերականգնել: Եվ շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ և 1 օրվա ընթացքում նրանց թեստի պատասխանը կլինի: Եվ եթե բացասական է պատասխանը, մարդն ուղղակի բացասական պատասխանով կարող է կարանտին չանցնել»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close