ԼուրերՆերքինՔաղաքականություն
Հույս ունեմ, որ Արսեն Ջուլֆալակյանն ականջալուր կլինի և հետ կկանգնի մանդատը վայր դնելու որոշումից. Սոֆյա Հովսեփյան

Ես իմ մանդատը վայր չեմ դնի մինչ այն պահը, երբ ինձ ընտրող մարդիկ չպահանջեն դա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նշեց, որ չի կարող անլրջորեն վերաբերվել այդ մանդատին, քանի որ նույնիսկ որևէ ոլորտի պատասխանատուի հետ տարաձայնություն ունենալու համար չի կարող թողնել իրեն ընտրողներին, չարդարացնել նրանց սպասելիքները և հեռանալ:
«Իմ և պարոն Ջուլֆալակյանի տարբերությունն այն է, որ ես ընտրվել եմ վարկանիշային ցուցակով՝ ինձ ընտրողը հենց քաղաքացին է: Իսկ պարոն Ջուլֆալակյանն ընտրվել է համամասնական ցուցակով»,-նկատեց Հովսեփյանը:
Այնուամենայնիվ՝ «Իմ քայլի» պատգամավորը հույս հայտնեց, որ Արսեն Ջուլֆալակյանն ականջալուր կլինի իր խնդրանքին և հետ կկանգնի մանդատը վայր դնելու որոշումից: