ԱշխարհԼուրեր

Լուկաշենկոյի կադրային որոշումները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին կադրային նոր որոշումներ է ընդունել: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վալերի Վակուլչիկը, որը մինչև ներկա ժամանակներս աշխատում էր պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահի պաշտոնում, նշանակվել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար:

Իվան Տերտելը, որը մինչև ներկա ժամանակներս ղեկավարում էր Պետական վերահսկողության կոմիտեն (ՊՎԿ), նշանակվել է Բելառուսի ՊԱԿ-ի նախագահ:

ՊՎԿ-ի նախագահի պարտականությունները կկատարի Վասիլի Գերասիմովը, որը մինչև ներկա ժամանակներս այդ գերատեսչության նախագահի առաջին տեղակալն էր:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին համաձայնեցրել է տեղական գործադիր մարմինների նոր ղեկավարների նշանակումը Գոմելի մարզի մի քանի շրջաններում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close