Հայաստանում կորոնավիրուսի 130 նախկին վարակակիր մանսակցել է հակամարմինների կամավոր հետազոտությանը. Ենկոյան

Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան:
«Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: