ԼուրերԿարևորԿարծիք

Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում. Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հրավիրված ասուլիսին: Սանասարյանը գրել է.

«Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին։

Ժողովուրդը մերժել և հեռացրել է իշխանությունից Սերժին ու իր ուժին, իսկ նրանց ասուլիսներն ու կարճամետրաժ ֆիլմերի քարոզչական լոլոները մեծ հաշվով ոչինչ են։ Պատմությունը մի գուցե կարող էին սրբագրել նախորդ դարերում, բայց 21-րդ դարի հնարավորություններն այլ են. ոչինչ չի մոռացվի, ու ոչ ոք անպատիժ չի մնա։

Հայաստանի Հանարապետությունում արդարադատություն լինելու է (թեկուզ՝ ուշացած)» ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել