ԱշխարհԻրադարձություններ

Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտել է, որ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ:

Նախարարը հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Պատվաստանյութն առաջինը կտրամադրվի բուժաշխատողներին:

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձևավորել երկարատև իմունիտետ, որը, հավանաբար, կտևի մինչև երկու տարի:

Ռուսաստանում արդեն իսկ պատվաստվել է Վլադիմիր Պուտինի աղջիկներից մեկը: Նախագահը հայտնել էր, որ աղջկա ինքնազգացողությունը լավ է և խնդիրներ չեն առաջացել:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել