ԼուրերԿարևոր

Դիլիջանի ոլորանների հատվածում կառուցված ապօրինի շինություն է ապամոնտաժվում

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։

Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել