Չաք Նորիսը խոստացել է «լացեցնել» Լուկաշենկոյին

Մարտաֆիլմերի հայտնի դերասան Չաք Նորիսը տեսագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված ուղերձ, որով խոստացել է վերջինիս ստիպել լաց լինել: Տեսանյութը նա հրապարակել է «360» ալիքում:
«Ես կցանկանայի մի քանի խոսք ասել Սաշային, ով հայտնի է նաև «Սաշա զրո տոկոս» և «Միսթր խավարասեր» անվամբ: Գիտե՞ս, երբ ես սոխ եմ կտրատում, նա է լաց լինում: Այնպես որ, եթե չդադարես անել այն, ինչ անում ես այժմ, ես կգամ քո առանձնատներից մեկն ու քեզ կստիպեմ լացել»,-ասել է դերասանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն արդեն մի քանի օր է բողոքի ցույցերն են իրականացնում: Դրանց հետևանքով կա զոհ ու բազմաթիվ տուժածներ: Վերջնական տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 80.1 տոկոսը: