1ԱրտաքինԳլխավորԼուրերՔաղաքականություն

Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին, անվերապահ աջակցություն հայտնում Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է.

Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել