ԼուրերՆերքինՔաղաքականություն

144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն ճգնաժամային պայմաններում․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց աջակցության ծրագրերի արդյունքները

Համաճարակի ընթացքում կառավարությունն ընդհանուր առմամբ մշակել է 23 աջակցության ծրագիր։ Այս մասին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ աջակցության ծրագրերի արդյունքում շահառուներին հասանելի է դարձել 144,5 միլիարդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է՝ 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին, որպեսզի բանկերն ավելի լավ պայմաններով վարկավորեն, օրինակ, գյուղատնտեսության և այլ ոլորտները։

«144,5 միլիարդ դրամ ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային պայմաններում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է ՀՀ չափանիշներով»,- նշեց նա։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել