Լուրեր

Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 10-ին՝ ժամը 05։30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայրում աշխատում են ինը փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ճանապարհի դժվար անցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտենալու համար ճանապարհը շարունակել են ոտքով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին: Այրվել է 4 հա բուսածածկ տարածք:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 6 աշխատակից:

Ժամը 23:31-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ տեղում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել