Լուրեր

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, արձանագրվել է 20 մահ

Օգոստոսի 3-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 12 ինքնասպանության փորձի, 30 օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, մեկ պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներում, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ութ տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել