ԼուրերԿարևորԿարծիքՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանի հաջողությունը կապված է կադրային քաղաքականությունից․ Գևորգ Դավթյան (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարն ինքնին դրական  գաղափար է։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան        Գևորգ Դավթյանը։

«Հակակոռուպցիան դատարանի կազմը չի համալրվելու այն մեխանիզմներով, ինչպիսի  մեխանիզմներով  համալրվել են այլ դատարանները։ Այս դատարանի պարագայում այլ մեխանիզմ է գործակվելու, որի արդյունքում  իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև որոշակի աշխատանքային փորձ ունեցող անձիք, անցնելով բարեվարքության ստուգումների փուլը, կարող են համալրել այդ դատարանի դատավորների շարքերը»,- նշեց նա։

Գևորգ Դավթյանն ասաց, որ եթե այդ դատարանի կամզը գործնականում համալրվի այնպիսի դատավորներով, որոնք վստահություն չունեն հասարակության շրջանում, ապա դա կունենա միայն ֆորմալ դեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել