1ԳլխավորԻրավունքԼուրերՀարցազրույցՏեսանյութ

Կարծում եմ՝ ՍԴ դատավորի 3 թեկնածուներն էլ իրավական առումով կարող են անցնել բարեվարքության ստուգումների փուլը․ փաստաբան (տեսանյութ)

Եթե իրավական տեսանկյունից դիտարկենք, կարծում եմ՝ ՍԴ դատավորի 3 թեկնածուներն էլ կարող են անցնել բարեվարքության ստուգումների փուլը։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը։

«Այդ արգելքն իրավական առումով բոլոր թեկնածուներն էլ կարող են շատ հանգիստ անցնել, քանի որ բարեվարքության կանոնների մեջ չկա կետ, որ կապված լինի անձի հարազատի գործունեության հետ, այլ ուղղակիորեն կապված պետք է լինի տվյալ անձի գործունեության հետ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում այս կամ այն գործն ու անձին կապում են հարազատներից մեկի գործունեության հետ՝ տվյալ դեպքում Վահրամ Ավետիսյանին կապում են իր հոր՝ Դավիթ Ավետիսյանի և նրա գործունեության հետ։

Գևորգ Դավթյանը նկատեց, որ բարեվարքության ստուգումների ընթացքում կարող են մի քանի խնդիրներ առաջանալ Երվանդ Խունդկարյանի հետ, քանի որ նրա գործունեության հետ կապված կան որոշակի բացասական արձագանքներ։

Ինչ վերաբերում է Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, Դավթյանն ընդգծեց, որ իրավական առումով Վաղարշյանը շատ հանգիստ կարող է անցնել բարեվարքության ստուգումների փուլը, սակայն նրա դեպքում ամենամեծ խնդիրը երկրորդ անգամ նրա թեկնածությունն առաջադրելն է։

«Եթե հստակ, հիմնավոր պատճառաբանություն չներկայացվի, թե ինչո՞ւ է կրկին այդ անձի թեկնածությունը ներկայացվել, ապա կարծում եմ՝ նույնիսկ բարեվարքության փուլն անցնելուց հետո նա չի կարող հաղթահարել մնացած փուլերը»,- ասաց Դավթյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել