Լուրեր

ԲԸՏՄ-ն Ծաղկաձորի հանգստի գոտիներում արձանագրել է խախտումներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։

Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։

Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։ Տեսուչների ցուցումով ոստիկանները դիմակ չկրելու համար 3 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Նշենք, որ ԲԸՏՄ մշտադիտարկումները մշտապես զուգորդվում են հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման և բացատրական աշխատանքներով։

Պարետատան որոշումներով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթները Տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ռեժիմով։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել