Լուրեր

Ոչ աշխատանքային օրերին ԲԸՏՄ-ն ստուգայցերը շարունակել է զբոսաշրջային վայրերում

Բացօթյա հանգստի գոտիներում պարետատան սահմանած կանոնների նկատմամբ վերահսկողական միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ վաղ առավոտից, իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզում։

Մասնագիտական խմբերը դիտարկել են Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքները, որոնք մարդաշատ չեն եղել։ Տոմսարկղում անկանոն հերթեր չեն գրանցվել, ջերմաչափման, ախտահանման աշխատանքները կատարվել են սահմանված նորմերին համապատասխան։

Արձանագրված սոցիալական հեռավորություն չպահպանելու, խմբերով շրջելու, դիմակը սխալ կրելու թերությունները վերացվել են տեղում։

Հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտման դեպքերը բացառելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ, բաժանել դիմակներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ խստացված անակնկալ ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել