ԱշխարհԼուրեր

Հարավային Կորեայում Covid-19-ի բռնկման պատճառ դարձած աղանդավորական շարժման առաջնորդը ձերբակալվել է

Հարավային Կորեան ձերբակալել է կրոնական աղանդի առաջնորդին, որի ղեկավարած աղանդը կապված է երկրում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

88-ամյա Լի Ման-հեն ղեկավարում է Շինխեոնջի եկեղեցին: Դրա ավելի քան 5 հազար անդամներ վարակվել են՝ կազմելով երկրում կորոնավիրուսով ընդհանուր վարակվածների 36 տոկոսը: Իշխանություններն այդ մարդուն մեղադրում են խմբի անդամների և հավաքի մասին ինֆորմացիան թաքցնելու համար: 

Եկեղեցուց ասել են, որ Լին անհանգստացած է իր անդամների գաղտնիության համար, բայց երբեք իշխանություններից տեղեկատվություն չի թաքցրել: 

Լին ձերբակալվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին քննության ավարտից հետո: Դատավորն ասել է, որ կան նշաններ, թե գործի հետ կապված ապացույցները ոչնչացվում են:

Հարավային Կորեայում հաստատված  է կորոնավիրուսի ընդհանուր 14 հազար 336 դեպք, մահացել է 300 մարդ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել