ԺամանցԼուրերՇոու Բիզնես

«Բենին մի քիչ դժվար եմ համոզել». Դիանա Տոնոյանը` իրենց առաջին համատեղ ֆոտոշարքի մասին

Դիանա Տոնոյանը և Բեն Ավետիսյանը գեղեցիկ ֆոտոշարք ունեն. ի դեպ սա զույգի առաջին համատեղ ֆոտոշարքն է: Դիանան 365news.am-ին տրամադրել է ֆոտոշարքից մի քանի լուսանկար և պատմել`ինչպես են այն իրականացրել:

«Անկեղծ ասած Բենին մի փոքր դժվար համոզեցի, միշտ ասում էր` հետո կանենք և այդպես մնում էր, մոռանում էինք: Բայց այս անգամ որոշեցի շատ արագ կազմակերպել, զանգեցի լուսանկարչին, մեր շատ լավ ընկեր Սոնային, ասացի` կարող ես մեզ նկարել, շատ շտապ է պետք:) Հետո որոշեցի, թե ինչ հագնել, որպեսզի Բենի հետ համապատասխան լինեմ: Ֆոտոսեսիայի ընթացքում հասկացա, որ ինքն էլ անհամբեր սպասում է թե երբ են պատրաստ լինելու բոլոր լուսանկարները: Բենը սիրում է լուսանկարվել, բայց քանի որ մի քիչ երկար է տևում այդ ընթացքն, ասում է`ժամանակ չունեմ և հոգնած եմ»:)

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել