1ԳլխավորԼուրերԿարծիքՀարցազրույցՆերքինՏեսանյութՔաղաքականություն

Արթուր Վանեցյանը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ո՛չ բավարար միտք ունի, ո՛չ էլ գիտելիք․ պատգամավոր (տեսանյութ)

Ես հեռու եմ այն մտքից, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կարող է զբաղվել քաղաքականությամբ, քանի որ դրա համար ո՛չ բավարար միտք ունի, ո՛չ էլ բավարար գիտելիք։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը։

«Վանեցյանը պարզունակ, քրեական տարրերի հետ առնչություններ ունեցող մի անձնավորություն էր, ինչպես նաև նախկին իշխանությունների համար շատ հարմար սուբյեկտ էր, որը, քրեական աշխարհի հետ ունեցած իր կապերով, կարողացել էր հասնել Երևանի Էրեբունի համայնքի ԱԱԾ ղեկավարի պատշտոնին»,- նշեց Ա․ Բաբաջանյանը։

Անդրդառնալով Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին՝ պատգամավորը նկատեց, որ այս պահին քաղաքական հետապնդման մասին խոսել ընդհանրապես չի կարելի։

«Ա․ Վանեցյանին իր պաշտոնավարման ընթացքում այնպիսի աղմկահարույց տնտեսական իրողություններ են ուղեկցել, որոնք իշխանությունն ուղղակի պարտավոր է բացահայտել և հանարությանը ներկայացնել, թե իր հիմնական գործը թողած՝ Վանեցյանը ինչով է զբաղված եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ինչպես է կարողացել բիզնեսի այդպիսի մեծ չափաբաժիներ ապահովել իր ընտանիքի համար»,-ընդգծեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել