ԺամանցԼուրերՇոու Բիզնես

«Ամուսինս շատ էր ուզում երկրորդ բալիկ». Մարիամը` երկրորդ հղիության և դստեր` Միլայի արձագանքի մասին

Մարիամ Մելիքյանն օրեր առաջ իր հետևորդների հետ կիսվեց ուրախալի լուրով. դերասանուհին շուտով երկրորդ անգամ կմայրանա: Գեղեցիկ կարգավիճակում գտնվող Մարիամը առաջինը 365news.am-ին է պատմել դստեր` Միլայի արձագանքի, ամուսնուն դեռևս երեխայի սեռը չասելու և այլ հետաքրքիր մանրամասներ:

«Երկրորդ բալիկ ամուսինս էր շատ ուզում, աղջիկս` Միլան, արդեն մեծ է և զգում եմ, քույր-եղբայր  է ուզում: Չափազանց խելացի երեխա է և ինձ հաճախ օգնում է տնային փոքրիկ գործերում: Աստծո կամքով մենք շուտով նոր բալիկ կունենանք»:

Հղիության հինգերրորդ ամուսում գտնող Մարիամը երեխայի սեռը կիմանա փոքրիկ խնջույքի ժամանակ. «Իմ և ամուսնուս համար էլ է անակնալ լինելու, չնայած ես կռահում եմ ապագա բալիկիս սեռը: Բայց դրա մասին ավելի ուշ կհայտնենք»:

 Ինչ վերաբերվում է դստեր` Միլայի արձագանքին, Մարիամը պատմեց, որ աղջիկը շատ սիրում է երեխաների և անհամբեր սպասում երբ է լույս աշխարհ գալու իրենց ընտանիքի նոր անդամը. «Երբ դեռ հղի չէի ու Միլան մի քիչ փորիկ էր նկատում, ասում էր` «մամ կուկու կա՞ փորիկիդ մեջ»: Հենց իմացավ, որ հղի եմ, ասում էր`«պապա արի գնանք բժիշկի մոտ թող կուկուին ինձ ցույց տան»: Շատ-շատ է սիրում, անընդհատ փորիկս համբուրում է, շատ ջերմ է իմ հանդեպ: Ես երջանիկ եմ, որ խանդի նշաններ չկա, նա անհամբեր սպասում է մեր ընտանքի նոր անդամին»:

Ամուսնուն հղիության մասին լուրն անակնալ կերպով է հայտնել, ասում է` նա շոկի մեջ էր. «Նա շատ էր ուզում երկրորդ բալիկ, իսկ ես ասում էի` ամեն ինչ իր ժամանակին: Առաջին բալիկիս ժամանակ չէի գիտակցում` ինչ է ինձ սպասվում, իսկ հիմա գիտակցված կյանքի նոր փուլ եմ մտնում, էմոցիաներս էլ ավելի վառ են: Հիմա ավելի շատ եմ պատկերացնում, թե ինչ հրաշալի կարգավիճակում եմ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել