1ԳլխավորԻրավունքԼուրերԿարծիքՀարցազրույցՆերքինՏեսանյութՔաղաքականություն

Վահրամ Ավետիսյանն իր հասցեին ուղղված քննադատություններից հետո պետք է ինքնաբացարկ հայտներ․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն իր հասցեին ուղղված քննադատություններից հետո պետք է ինքնաբացարկ հայտներ՝ հասկանալով, որ Հայաստանն այլևս նախկինը չէ, և ինքը չի կարող լինել ՍԴ դատավոր: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Իշխանության մեջ գտնվող այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով որոշել են առաջադրել խոցելի, կոմպրոմատներով հարուստ ժառանգություն ունեցող թեկնածուի, արդեն պետք է հուսախաբ եղած լինեին քննադատության տարափից և հասկանային, որ հանրությունը պատրաստ չէ մարսել նման թեկնածուի, եթե անգամ այն առաջադրվել է հեղափոխական թիմի կողմից: Վահրամ Ավետիսյանը չունի կամային հատկություններ, չունի բավարար պատկերացում հանրության սպասումների վերաբերյալ, որպեսզի զբաղեցնի ՍԴ դատավորի պաշտոնը»,- շեշտեց Արման Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ եթե Վահրամ Ավետիսյանը ինքնաբացարկ չհայտնի, ԱԺ-ում հարցը քննարկելիս ինքը ներկայացնելու է իրեն հասու դարձած ապացույցները, որոնք վկայում են թեկնածուի՝ ապօրինությունների, կեղծիքների մեջ ներգրավված լինելու մասին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել