ԺամանցԼուրերՇոու Բիզնես

Ինչպես և որտեղ է որոշել իր հանգիստն անցկացնել դերասանուհի Էլեն Սարգսյանը

Համավարակի հետ պայմանավորած շատերն այս տարի իրենց ամառային հանգիստը կանցկացնեն հայենիքում` բացահայտելով, իրենց համար գուցե դեռևս անհայտ ուղղություներ: Շիրազի վարդը հեռուստասերիալի դերասանուհի Էլեն Սարգսյանն էլ բացառություն չէ, նա 365news.am-ի հետ զրույցում պատմել է` ինչպես և որտեղ է որոշել անցկացնել հանգիստը. «Այս տարի երևի իմ հանգիստը կանցկացնեմ ամառանոցում`ընտանիքիս հետ: Մաքուր օդ, լռություն և մտերիմների նկարկայությունը: Կարծում եմ` ամենահաճելի հանգիստը կլինի»:

Ինչ վերաբերվում է Հայաստանի տուրիստական վայրերն այցելելուն, Էլենը որոշել է առաջինը Լաստիվերից սկսել. «Այնտեղ չեմ եղել, միայն նկարներն եմ տեսել և ասում են` շատ գեղեցիկ վայր է»:

Իսկ ամենադիեալական հագիստը դերասանուհու համար, երբ կա ծովափ և համեղ ուտեստներ: Իսկ խիտ նկարահանման գրաֆիկից հետո սիրում է պարզապես լիցքաթափվել ընկերների և ընտանիքի անդամների հետ. «Երբեմն պարզապես տանն եմ մնում, գիրք եմ կարդում կամ ֆիլմեր դիտում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել