ԺամանցԼուրերՇոու Բիզնես

«Չեմ սիրում, երբ լուսանկարներում քեզ նման չես». Օլյա Հակոբյանը` նոր ֆոտոշարքի մասին

Դերասանուհի Օլյա Հակոբյանը սիրում է պարբերաբար պրոֆեսիոնալ լուսանկարներ հրապարակել և միշտ ներկայանում է տարբեր ոճերում: «Մինչ վերսերիս գույնը փոխելը երկու ֆոտոշարք եմ արել եմ: Կարծում եմ` ֆոտոշարքերը դերասանի մասնագիտության մեջ բավականին կարևոր են, իսկ ես ուզում եմ այդ առումով ակտիվ լինեմ»,-365news.am-ի հետ զրույցում պատմեց Օլյան:

Դերասանուհուն դուր է գալիս լուսանկարվել, իսկ ոճերը միշտ տարբեր է ընտրում, որպեսզի հետաքրքիր լինի: Մի կերպարում` հմայիչ կին է, մյուսում` սպորտային ոճում. «Ես ինձ ավելի լավ եմ զգում սպորտային կերպարում: Տանիքում արված լուսանկարները իմ ոճին ավելի է համապատասխանում, բայց կանացի ոճից էլ չեմ հրաժարվում»:

Դերասանուհին սիրում ավելի բնական տեսքը և չի սիրում երբ չարաշահում են ֆոտոշոփը.  «Չեմ սիրում, երբ քեզ նման չես լուսանկարներում: Իսկ ես ուրախ եմ, որ լուսանկարիչներս այդ ամենը կարողանում են ստանալ: Կան լուսանկարներ, որոնք բացարձակ ֆոտոշոփի ենթարկված չեն, պարզապես մի քիչ գույն է օգտագործված: Որպեսզի ինձանից գոհ լինեմ, դրա համար բավականին քրտնաջան աշխատանք է պահանջվում` մարզվել և ճիշտ սնունդ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել