1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Կոնգրեսին ներկայացված զեկույցը, եթե հավանության արժանանա, ապա Ադրբեջանը դա կօգտագործի սեփական քաղաքականությունը առաջ մղելու գործում. Մարկարով

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը «Ազգային պաշտպանության հատկացումների մասին» օրենքում բանաձև էր ներկայացրել, որտեղ տեղ էին գտել այնպիսի ձևակերպումներ, որոնք արցախյան հակամարտության գործընթացում հայկական կողմի համար կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել: Զեկույցը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է՝ պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, որպեսզի ընդգրկվի վերոնշյալ օրենքում:

365news.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ խոսել է այս զեկույցի ու դրա հնարավոր հետևանքների մասին:

– Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը, եթե այս զեկույցը Կոնգրեսի ու Սենատի կողմից հավանության արժանանա:

– Եթե չեմ սխալվում, նախ այս փաստաթուղթը պետք է անցնի երկու պալատով և երկու պալատները պետք է համաձայնություն տան: Երբ որ Կոնգրեսն ուսումնասիրում է բռնի տեղահանվածների հարցը, տեսականորեն դա նշանակում է, որ դրան կարող են հետևել համապատասխան գործողություններ՝ ուղղված կոնֆլիկտների կարգավորմանը:

Առաջին խնդիրն այն է, որ զեկույցում նշված են օկուպացված տարածքները բոլոր չորս պետություններում: Այսինքն՝ այս փաստաթուղթն ունի հակառուսական ինչ-որ մի իմաստով էլեմենտ, որովհետև խոսքը գնում է Ռուսաստանի, բնականաբար, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի մասին, որոշ չափով դա անդրադառնում է նաև Ղրիմին, որովհետև դա ևս համարվում է օկուպացված տարածք և այլն:

Ըստ էության՝ փաստաթուղթը տեսականորեն կարող է դառնալ փաստագրական բազա, որը կարող է օգտագործվել տարբեր ձևերով: Դա կարող է հիմք հանդիսանալ տեսականորեն ինչ-որ լրացուցիչ սանկցիաների համար, կոմպենսացիաներ պահանջելու համար, քաղաքականությունը մշակելու, հետագայում հարցի կարգավորման էլեմենտները մշակելու համար, որտեղ հաշվի են առնում բռնի տեղահանվածների հարցը և իրենց ապագա պոտենցիալ վերադարձի անհրաժեշտությունը: Այսինքն՝ փաստագրական այս տվյալները կարող են օգտագործվել բավականին բազմաբնույթ ձևով, ուղղակի խնդիրը հետևյալն է՝ այդ փաստաթուղթը հետագայում ընդունվելո՞ւ է, թե՝ ոչ, և եթե ընդունվելու է, ապա ի՞նչ նպատակների է ծառայեցվելու:

– Զեկույցում կա՞ն վտանգավոր ձևակերպումներ:

– Մի շարք ձևակերպումներ՝ մասնավորապես օկուպացված տարածքների մասին և օկուպանտ երկրների մասով այնքան էլ նպաստավոր ձևակերպումներ չեն, մասնավորապես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի համար:

Զեկույցն ընդունվելու դեպքում ստացվում է, որ Արցախյան հակամարտության գործընթացում Ադրբեջանը ձեռք է բերում բանակցային գործընթացի վրա ճնշումներ գործադրելու բազմապրոֆիլ գործի՞ք:

– Այստեղ ուրիշ բան էլ պետք է հիշել, որ ոչ միայն Ադրբեջանում կան տեղահանվածներ, այլև բավականին մեծ քանակով փախստականներ, ներքին տեղահանված հայեր, որոնք ստիպված են եղել լքել Ադրբեջանը ճնշումների և, ըստ էության, ցեղասպանության վտանգի շրջանակներում:

Այսինքն՝ այդ հարցն էլ պետք է դրվի օրակարգի մեջ կամ ներկայացվի որպես կարևոր խնդիր այս հարցի ուսումնասիրության ժամանակ: Բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանն օգտագործելու է այս փաստաթուղթը հետագայում սեփական քաղաքականությունը, կոպիտ ասած, «առաջ բրդելու», ևս մեկ անգամ հիմնավորելու, հնչեցնելու այն միտքը, որ իրենք ունեն ինչ-որ մի քանակի փախստականներ, որոնք պետք է վերադառնան իրենց տարածքներ, դա այնքան էլ դրական էլեմենտ չի ներշնչելու բանակցային գործընթացին այն դիրքերից ու այն տեսանկյունից, որն այսօր զբաղեցնում է հայկական կողմը: Բոլոր դեպքերում հարցը դեռ քննարկման մեջ է:

– Հայկական կողմը կարո՞ղ է հակազդել այս պրոցեսին, թե՞ արդեն ուշ է:

– Դա դեռ նախագիծ է, որը պետք է ընդունվի: 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացվեն համապատասխան տեղեկություններ, որոնք լինելու են բաց բնույթի և այլն, բայց այս տեղեկությունը ներկայացնելու հետ միասին խնդիրներից մեկն այն է, որ կարելի է հնչեցնել, իհարկե, էթնիկ հայերի և էթնիկ այլ ազգերի ներկայացուցիչների հարցը, որոնք ստիպված են եղել լքել Ադրբեջանը բռնի ուժի և ցեղասպանության ենթարկվելու սպառնալիքի տակ՝ Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Կիրովաբադ, «Կալցո» օպերացիա և այլն:

Սա էլեմենտ է, որի մասին կարելի է հիշեցնել: Երկրորդը դա թուլացած, բայց բոլոր դեպքերում գոյություն ունեցող հայ-ամերիկյան միջխորհրդարանական խմբի միջամտությունն է, որը կարող է նպաստել այս փաստաթղթի ոչ բարիդրացիական վերաբերմունքը ցույց տալու գործում համապատասխան հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Բոլոր դեպքերում  հայաստանյան դիրքորոշումը խնդրի վերաբերյալ հնչեցնել, իհարկե, անհրաժեշտ է, և հույս ունեմ, որ ոչ միայն Հայաստանը հետաքրքրված կլինի, որ այս փաստաթուղթը չունենա շարունակություն:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել