1ԳլխավորԼուրերՆերքինՏեսանյութՔաղաքականություն

ՀՀ-ում ցանկացած իրավական գործընթացում պետք է տեսնել քաղաքական բաղադրիչներ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

365news.am-ը քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել է ներհայաստանյան մի շարք քաղաքական գործընթացների, դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև այդ ամենի նկատմամբ միջազգային հանրույթի ընկալումների վերաբերյալ:

Խոսելով դատաիրավական համակարգում առկա գործընթացների շուրջ՝ Պետրոսյանը նկատեց. «ՀՀ-ում ցանկացած իրավական գործընթացում պետք է տեսնել քաղաքական բաղադրիչներ. դա մեզ մոտ օրինաչափություն է»:

Պետրոսյանի կարծիքով՝ մեզ մոտ քաղաքական հարթությունում ինքնության ճգնաժամ կա. «Մեզ մոտ ինքնության ճգնաժամ կա: Իրականում, քաղաքական հարթությունում մենք չգիտենք, թե ո՞վ ենք, չգիտենք՝ ո՞ւր ենք ուզում գնալ և, ընդհանրապես, ի՞նչ գործիքներ է մեզ համար թույլատրելի: Մեր՝ բոլորիս մոտ առաջնահերթությունների, արժեքների ձևավորումը խաթարված է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել