ԱշխարհԻրադարձություններԼուրեր

Պերմում ուսուցչին 9,5 տարվա ազատազրկման են դատապարտել իր աշակերտուհու հանդեպ սեռական բռնության համար

Պերմում ուսուցչին 9,5 տարվա կալանքի են դատապարտել իր աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Բացի այդ, ուսուցչին զրկել են մանկավարժությամբ զբաղվելու իրավունքից 10 տարի ժամկետով: Դատական նիստերն ընթացել են դռնփակ, քանի որ դրանց մասնակցել են դպրոցականները:

Նշվում է, որ ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն ուսուցչի: Նրանք հայտարարում են, որ ուսուցչին դատապարտել են՝ հիմնվելով միայն մեկ աշակերտուհու խոսքերի վրա, որոնք որևէ կերպ չեն հաստատվել փաստերով: Ստորագրահավաքին միացել է 800 մարդ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել