ԼուրերՏեսանյութ

Նշանակվել է ծառայողական քննություն. Ոստիկանությունը՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութի մասին

Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

«Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել