ԼուրերԿարևորՆերքինՔաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել է ԿԸՀ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Գրությամբ դիմել ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:

Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է նա։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել