«Եղել է, որ ամբողջ աշխատավարձս հագուստի վրա եմ ծախսել. Իլոնան՝ նախընտրած ոճի և նորաձևության մասին
«Փափուկ խաղալիք» հեռուստասերիալի երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը Ճարտարագիտական քոլեջում սովորում է դիզայն և մոդելավորում բաժնում, ուսումնասիրում է նորաձևությունը, թրենդերը և մասնագիտության առումով միշտ տեղեկացված է նորաձևությունից: 365news.am-ը Իլոնայի հետ զրուցել է ոճի, հագուստի ընտրության մասին:
«Հագուստի վրա ծախսում եմ այնքան, որքան ինձ անհրաժեշտ է: Վերջին անգամ գնումներ արել մինչև կարանտինի խստացումները, իսկ ես սիրում եմ մաս-մաս անել գնումները, մի օր կարող եմ պայուսակ գնել, հաջորդ օրը՝ կոշիկ: Առհասարակ սիրում եմ ըստ անհրաժեշտության գնումներ անել»:


Գնումների սիրում է գնալ մայրիկի հետ և հենց նրա կարծիքն է հաշվի առնում հագուստի ընտրության հարցում: Այն հարցին, ծախսել է արդյոք ամբողջ աշխատավարձը հագուստի վրա՝ պատասխանում է. «Այո, եղել է այդպես, երբ ամբողջս աշխատավարձս հագուստի վրա վատնեմ: Իսկ ում հետ չի եղել: Աղջիկների մոտ դա կարծում եմ բնական երևույթ է»:
Բոլոր գույներն էլ նախընտրում է, կարևորը թե ինչպես դրանք համադրել: Ասում է՝ մի քանի ճիշտ գույնի համադրությունից կարելի է հետաքրքիր կերպար ստանալ: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր տարիք իր ոճն ունի, հիմա հագնվում եմ ավելի ռետրո և սթրիթ սթայլի մեջ»:


Երբեմն չափից շատ կարճ հագուստը կոմպելքսավորում և տղաների կողմից մեկնաբանությունների պատճառ է դառնում: Իլոնայի համար ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. «Եթե մասնակցում եմ հագուստի ցուցադրության և կրում եմ կարճ հագուստ, այդ փաստից չեմ բարդույթավորվում, բայց կյանքում ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, եթե կարճությունն էլ գեղեցիկ լինի, ապա կոմպլեքսավորելու առիթ էլ չի լինի»:
Հագուստի պատճառով երբեք անհարմար դրության մեջ չի հայտնվել, միշտ կրում է այն ինչ իրեն հարմար է: Հայկական շոու բիզնեսի արտսիտներից հավանում է Սիրուշոյի ոճը. « Գեղեցիկ համադրությունները և զարդերը շատ են դուրս գալիս: Եթե ունենք հայկական զարդերը, ինչու դա չկիրառենք հայկական նորաձևության մեջ: Նա հայկական մշակույթը դարձրել է նորաձև»:


Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի