1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

ՄԻԵԴ-ի հրապարակած դատավճիռը կավելացնի Երևանի և Բուդապեշտի միջև լարվածությունը. Ռիչարդ Կիրակոսյան

Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների կողմից ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի:

Թեմայի շուրջ 365news-ը զրուցել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարկեց Գուրգեն Մարգարյանի գործով այդքան երկար սպասված վճիռը: Արդյո՞ք վճիռն ամողջությամբ հայցվոր կողմի պահանջները բավարարում է:

-Ինչպես տեսնում ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է կարևոր, այդքան երկար սպասված վճիռը, որով որոշում է կայացրել այն մասին, որ Ադրբեջանը խախտել է եվրոպական հիմնական կոնվենցիան՝ ներում շնորհելով, պարգևատրելով և փառաբանելով Ադրբեջանի բանակի սպային, ով 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող դասընթացների ընթացքում դաժանաբար սպանել է հայ սպային: Այս որոշմամբ հստակեցվեց, որ Ադրբեջանը հաստատում և հավանություն է տալիս իր սպայի՝ Ռամիլ Սաֆարովի կողմից էթնիկական հողի վրա իրականացրած ոճրագործությունը:

Նույնիսկ սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունների արձագանքն ու պատասխանը նույնքան չարագործ էին և պարզունակ: Օրինակ՝ այն բանից հետո, երբ 2006 թ. Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ բանտարկության դատապարտեց, ապա 2016-ին նրան արտահանձնեց Ադրբեջանին, այդ ամենին հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ոճրագործին ներում շնորհելը, դատապարտված մարդասպանին գումարով և բնակարանով, ինչպես նաև զինվորական կոչումով պարգևատրելը:

– Ինչու՞ վճռում Հունգարիայի մասին որևէ խոսք չկա, Հունգարիայի կողմից որևէ խախտում չի՞ արձանագրվել:

-Չնայած Հունգարիայի կառավարության դերը արտահանձնմանը նպաստելու գործում նույնպես անազնիվ և անպատասխանատու քայլ էր, սակայն ՄԻԵԴ-ի դատավճիռով Հունգարիան այս գործում մեղավոր չի ճանաչվել: ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ հավելել էր, որ Հունգարիան իր արտահանձնման մասին որոշման կայացման համար հիմնվել էր Բաքվից ստացվող պաշտոնական երաշխիքների վրա, ըստ որոնց՝ Սաֆարովը ցմահ կբանտարկվի ադրբեջանական բանտում: Որոշման այս մասը ավելին է, քան հիասթափությունը և միայն ավելացնում է Երևանի և Բուդապեշտի միջև լարվածությունը: Փաստորեն, 2012 թ. Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դադարեցվել էին դիվանագիտական հարաբերությունները, և այս դատավճռով, ամենայն հավանականությամբ, այդ քաղաքականությունը կշարունակվի:

– Ինչքանո՞վ է արժեքավոր այս վճիռը մեզ համար, արդյո՞ք մենք դա որպես փաստարկ կարող ենք միջազգային մակարդակներում օգտագործել Ադրբեջանի դեմ:

-Ես կարծում եմ, որ այս դատավճիռը Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող հակահայկական, ռասսիստական, ագրեսիվ հռետորաբանության, ապակառուցողական քաղաքականության, ինչպես նաև ատելության հողի վրա իրականացված հանցագործության կարևոր դրսևորում է:

ՄԻԵԴ-ի դատավճիռը մանրամասն սահմանում է նաև մի կարևոր իրավական ճանաչում, որ «Ադրբեջանի՝ հայերի դեմ կատարված հանցագործություններն անպատիժ են մնում», և դրանք հաստատվում են որպես «ռասսայական դրդապատճառներով» կատարված գործողություններ:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել