ԼուրերԿարևոր

Մայր Աթոռի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել համավարակի պատճառով դժվար կացության մեջ հայտնված ևս 68 ընտանիքի

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն ցուցաբերվեց համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված եւս 68 ընտանիքի:
✔️Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սոցիալական ուղղվածության ծրագրերով առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հատկացվում են ըստ նախանշված թիրախային խմբերի՝ բացառելով կրկնությունները:

‼️Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ դիմումների ընդունումը ժամանակավորապես դադարեցվում է բոլոր հարթակներով, քանի որ արդեն իսկ կան կուտակված դիմումներ, որոնք ուսումնասիրման փուլում են. այս աշխատանքը ժամանակ եւ լուրջ մոտեցում է պահանջում:

‼️ Այլ համայնքների բնակիչներին խնդրում եւ հորդորում ենք աջակցություն ստանալու համար չդիմել Էջիածնի քաղաքապետարան»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել