Լուրեր
Բանկերը վարկային արձակուրդ տրամադրելու փոխարեն առաջարկում են վարկերի վերաձևակերպում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.
«Բանկերը իրենց վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելու փոխարեն, նրանց առաջարկում են վարկերի վերաձևակերպում:
Ճիշտ է` վարկառուն որոշ ժամանակ ազատվում է վճարումներ կատարելու պարտավորությունից, բայց նման վերաձևակերպման արդյունքում էապես մեծանում է վարկառուի ֆինանսական պարտավորությունների և վարկային բեռի չափը:
Շատերը, համարելով, որ ուրիշ այլընտրանք չունեն, ստիպված համաձայնում են նման վերավարկավորման պայմանագրերի կնքմանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում