ԺամանցԼուրերՆորաձևությունՇոու Բիզնես

Չեղարկված ցուցադրություններ և դիզայներական դիմակներ. ինչպես է ազդել կորոնավիրուսը Paris Fashion Week-ի վրա

Աշխարհը պատած կորոնավիրուսն ազդել է նաև նորաձևության վրա: Paris Fashion Week-ի ժամանակ ֆրանսիացի դիզայներ Մարին Սերի հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդելները կրում էին իրենց հագուստներին համապատասխան դիմակներ: Այսպես դիզայները իր վերաբերմունքն էր արտահայտել Կորոնավիրուսի դեմ:

Դիզայները շատ ավելի վաղ էր ստեղծել իր հավաքածուն, մինչ Կորոնավիրուսի տարածումը, իսկ արդեն ցուցադրության ժամանակ Մարին որոշել է ավելացնել դիմակները: Հատկանշական է նշել, որ ցուցադրությանը մասնակցած հյուրերը ևս կրում էին դիմակներ:

Մանուշակագույն շղարշով դեմքի դիմակները հայտնվեցին նաև Մարգիլեայի ցուցադրության  ընթացքում: Ցավոք շատ դիզայներներ չեղարկել են իրենց ներկայությունը նորաձևության շաբաթին՝ պայմանավորված վիրուսի տարածմամբ: Չինական հինգ ապրանքանիշեր՝ Shiatzy Chen, Masha Ma, Uma Wang, Calvin Luo և Maison Mai-ին ևս չեղարկել են իրենց ներկայությունը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել