
Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից: Այս մասին հայտնվում է ԱԻՆ պաշտոնական կայքը՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանը հաղորդվել է նման տեղեկություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իջեցրել են քաղաքացի Աշոտ Ի.-ի (ծնված 1963 թ.) դին: