Լուրեր

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառում են անցկացրել

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված զինծառայողները Գյումրիում և Սպիտակում անցկացրել են Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի Գյումրու և Երևանի կայազորերի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և այլոք մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքների, ծաղիկներ դրել նրանց հիշատակաը հավերժացնող հուշարձանին և Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնող խորհրդային զինվորների հուշարձանին։

ՀՌՇ զինծառայողները և «Յունարմիա» շարժման սաները մասնակցել են արիության դասին, որը զորամասի թանգարանում անցկացրել է Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատարի ռազմա-քաղաքական աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Շուվալովը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close